Նախընտրական այս փուլում կատաղի աշխատում է հատկապես Քննչական կոմիտեն, նրանից գրեթե հետ չի մնում Հակակոռուպցիոնը, Գլխավոր դատախազն էլ ամեն ինչ անում է, որ այս երկուսի կողքին իր արժանի տեղն ունենա։
Ամեն օր իբրեւ թե ընտրակաշառքի դեպքեր են հայտնաբերում, մարդկանց են ձերբակալում ու կալանավորում՝ ամեն քայլով ի ցույց դնելով, որ գործադիրի դիկտատի տակ են եւ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ են գործում։
Իհարկե, իրավաբանները ծանոթանալով մեղադրանքներին, իրենց հրապարակած գաղտնալսումներին, հրապարակված հաղորդագրություններին հասկանում են, որ դրանց 99 տոկոսը կեղծ է, հորինված, իրավաբանության հետ կապ չունեցող։ Բայց դա չի արվում իրավաբանների, գրագետ հանրության համար։
Եւ նույնիսկ իրենց մեջքին կանգնած միջազգային կառույցներն ու օտարերկրյա դեսպանություններն են հասկանում, որ սրանք քաղաքական հետապնդումներ են, վերընտրվելու ուղղված ջանքեր, մրցակիցներին չեզոքացնելու, հանրությանն ապակողմնորոշելու փորձեր։
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում դա․ երեկ Մեծ բանավեճի ժամանակ նա՝ ի լուր աշխարհի, հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը երկար է նստելու, Ռոբերտ Քոչարյանն էլ նստելու է ընտրություններից անմիջապես հետո։
Քաղաքական հետապնդումն ուրիշ ինչ կերպ է լինում՝ երբ երկրի առաջին դեմքը, որն այս պահին արձակուրդի մեջ է եւ ընդամենը վարչապետի թեկնածու քննիչի ու դատարանի գործառույթ է իրականացնում, եթերում դատավճիռներ արձակում։
Ուստի երբ առավոտյան տեղեկացանք, որ գիշերը մի խումբ մարդիկ են ձերբակալվել բոլորովին չզարմացանք։ Ձերբակալվածների մեջ են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Պետգույքի կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանը, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդին։
Ամենահետքրքիրն այն է, որ ընտրություններից 2 օր առաջ Քննչական կոմիտեն հանկարծ հիշել է 2009-2016 թվականների 400 քառակուսի մետրանոց մի տարածքի պատմություն, որն օտարել են Բրյուսովի համալսարանից եւ մի 10 հոգով խմբակային հանցագործություն կատարել։ Քննչականն այդ գույքը 200 մլն դրամ է գնահատել եւ 7 հոգու ձերբակալելու որոշում կայացրել, կրկին՝ վաղեմությունն անցած վարույթով։
Ընդ որում, մեղադրանք է հարուցվել նաեւ Բրյուսովի համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախկին նախարարի, Բրյուսովի համալսարանի պրոռեկտորների նկատմամբ։
Ռացիոնալ մտածող մարդիկ, անգամ եթե իրավաբան չեն, հարցեր կտան այս վայ-իրավաբաններին․
– Ինչու է այս գործը չի հարուցվել ավելի վաղ, այլ հարուցվել է հիմա՝ երբ ձեր պաշտոնավարումից անցել է 8 տարի։
– Ինչու է հաղորդագրություն տարածվում գործի հարուցման մասին հենց այսօր՝ ընտրություններից 2 օր առաջ։
– Գործը հարուցել եք՝ քննեք, պարզեք՝ ով է մեղավոր, ով ոչ, ինչու եք մարդկանց ձերբակալում 2009-2016 թվերին կատարված կամ չկատարված ինչ որ սեփականաշնորհման համար։
– Ինչպես է ստացվում, որ ձեր բոլոր վարույթների սուբյեկտները հակաիշխանական հայացքներ ունեցող մարդիկ են։ Երբ եք սկսելու 2018-ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների, սեփականաշնորհումների, պետբյուջեից յուրացումների, անարդյունավետ ծախսերի, պետական պարտքը ավելացնող վարկերի եւ մանավանդ՝ ԱՆԻՖ-ի հետ կապված վարույթներ հարուցելու։

Բաց մի թողեք
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
Լոռիից մարդկանց քշում են Երեւան՝ ոնց որ Դեր Զոր կքշեին
«Եթե դա անեք, անխուսափելի է իշխանափոխությունը»