Իշխանությունը շարունակում է ռեպրեսիվ գործողությունները: Վաղ առավոտյան իրավապահները շարունակել են ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի գրասենյակներում խուզարկությունները, իբրև թե ընտրակաշառքի և ընտրական խախտումների ենթադրյալ կասկածներով: Խուզարկություններ են իրականացվել հատկապես մարզային գրասենյակներում:
Ոչ միայն քարոզարշավի ավարտը, այլ Լռության օրն էլ իրավապահներին հետ չի պահում հակաօրինական գործողություններ անելուց և ընտրությունների ընթացքի վրա անօրինական ներգործության փորձերից:
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Բաց մի թողեք
Վիճաբանություն՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել
Ռոբերտ Քոչարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքացիական գործով
ՔՊ-ական Շենգավիթի նախկին թաղապետը 2 միլիոն դրամ գրավ է մուծել, որտեղից, եթե կոռուպցիա չկա