«Կան տեխնիկական խնդիրներ, մեզ արդեն մի քանի տեղամասերից ահազանգել են, որ ցուցակների հետ կապված՝ տեխնիկական սարքը տպագրում է կտրոնը, որի վրա ընտրողի հերթական համարն է, բայց տպագիր ցուցակում հերթական համարը մեկ կամ երկու նիշ տարբերվում է»:
Այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Մեր իրավիճակային կենտրոնը բոլոր ահազանգերով զբաղվում է: Բոլոր տեղերում, որտեղից ստացել ենք ահազանգ՝ հանձնարարալ ենք, որ ընտրողը իր անվան դիմաց ստորագրի:
Բոլոր խնդիրներին արագ լուծումներ ենք տալիս, ահազանգերով զբաղվում ենք և խնդիրները լուծվում են»,- նշել է Հովակիմյանը:

Բաց մի թողեք
Քանի մարդ է զոհվել 44-օրյա պատերազմի հետևանքով, քանիսն են անհայտ կորած. ՔԿ-ն հրապարակել է թվային տվյալներ
Տարածվող տեքստը նոր Սահմանադրության նախագիծը չէ. Արդարադատության նախարարություն
Կառավարման ակադեմիայում մասնակցում եմ նոր դասընթացի. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ