ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի Չեխովի փողոց 100 հասցեում տեղակայված 8/20 ընտրատեղամասում։
Լրագրողների հետ զրույցում վեջինս նշել է, որ Հայաստանի ապագայի որոշումը պետք է կայացնի ՀՀ քաղաքացին:
«Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ»,- ասել է Փաշինյանն ու հավելել, որ ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվել ապագայի պատկերացումներով, Հայաստանը որդեգրել է ունենալ ժողովրդավարության և խաղաղության ուղի:
Վարչապետը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը մտցնում են կոնկրետ որոշ շրջանակներ, իրականում նման լարվածություն չկա, իսկ ընտրություններից հետո ինքը, այո, պատրաստվում է մեկնել Մոսկվա և լուծել առկա խնդիրները:

Բաց մի թողեք
Քվեարկել եմ հանուն վերակառուցվող Հայաստանի․ Նարեկ Կարապետյան
Կատարեցինք մեր ընտրությունը՝ աղոթքով ու հայցով. Գարեգին Բ. Տեսանյութ
Որոշների համար Արթուր Օսիպյանի հարցով «լռության օրը» սկսվել էր 18 օր առաջ. Կարապետյանց