ՀՀ ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների ներկայացուցիչները հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ իրենց բոլոր բողոքներն ու հայցերը մնացել են անպատասխան։
Այս մասին հետընտրական ասուլիսի ժամանակ հայտարարել է ռուս սենատոր Ալեքսանդր Սավինը, որը ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության անդամ է:
«Մենք աշխատանքի ընթացքում հանդիպել ենք ընտրություններին մասնակցող բոլոր առաջատար քաղաքական ուժերին։ Բոլոր կուսակցություններն ասում են, որ բոլոր հայցերը, որոնք իրենք ներկայացրել են իշխանության կուսակցության խախտումների վերաբերյալ, մինչ օրս ոչ մի պատասխան չեն ստացել»,- նշել է Սավինը։

Բաց մի թողեք
Երկրորդ նախագահի շուրջ իրադրության «ներսն» ու «դուրսը»
Փաշինյանը խոստովանել է տապալումը
Սենսացիոն հայտնագործություն