Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է. «Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին․ «Իմ ամենաջերմ շնորհավորանքները, թանկագի՛ն Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ քո կողքին շարունակել մեր սկսած աշխատանքը՝ էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների, սատարելու ՀՀ-ի խաղաղությանն ու ինքնիշխանությանը և աջակցելու Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային»։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչս․ «Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր փայլուն հաղթանակի առիթով։ Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ ի հեճուկս սպառնալիքներին և ահաբեկմանը։ Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին և աջակցում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ավելի սերտ հարաբերություններին»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե․ «Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար, ինչպես նաև մեր ազգերի բարգավաճման համար»:
Բելառուսի նախագահական նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայա․ «Ես անկեղծորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին երեկվա ընտրությունների կապակցությամբ։ Ժողովրդավարությունը հաղթել է։ Ժողովուրդը համարձակորեն և վճռականորեն ընտրել է ազատությունն ու անկախությունը։ Բելառուսները աջակցում են Հայաստանին դեպի եվրոպական ապագա նրա շարունակական ճանապարհին»։

Բաց մի թողեք
ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ ընտրություններում բոլոր տեղամասերի արդյունքները․ որքան ձայն են հավաքել․ Լուսանկար
Ընտրական գործընթացում կան տեխնիկական խնդիրներ, մենք բոլոր ահազանգերով զբաղվում ենք. ԿԸՀ նախագահ
Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները