ՔՊ վարչության նիստում քննարկվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա նշել է, որ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե երբ և ինչ ձևաչափով պետք է կյանքի կոչվի նախընտրական շրջանում ստանձնած հանձնառությունը՝ կապված Սահմանադրության նախագծի հրապարակման հետ։
Գալյանի խոսքով՝ ներկայումս սպասում են որոշ գործընկերների կողմից ներկայացվելիք կարծիքներին, որոնց ամփոփումից հետո անհրաժեշտ կլինի ևս մեկ-երկու շաբաթ՝ բոլոր դիտարկումները հավաքելու և ամբողջացնելու համար։ Դրանից հետո նախատեսվում է ևս մեկ կամ մի քանի քննարկում, որից հետո վերջնական որոշում կկայացվի հրապարակման վերաբերյալ։
Նախարարը ընդգծել է, որ Սահմանադրության տեքստը մինչ այժմ չի հրապարակվել, և դրա հրապարակման հարցը կախված է վերջնական որոշումից։ Նրա խոսքով՝ եթե որոշվի հրապարակել, ապա այն կհրապարակվի համապատասխան պահին․ «Մեկ կամ երկու քննարկում և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։ Մենք որոշել ենք չհրապարակել Սահմանադրության տեքստը, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք»։

Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ