Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել այն հանգամանքը, թե ինչպես է Դատախազությունը, առանց ԿԸՀ համաձայնության, մեղադրանք առաջադրել պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին։
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Հովակիմյանը նշել է, որ այդ հարցերի հասցեատերը Դատախազությունն է, ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նրա խոսքով՝ թեկնածուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկել դատախազության որոշումը, սակայն ԿԸՀ-ից պահանջել գնահատական տալ կամ մեկնաբանել իրավապահ մարմնի գործողությունները՝ ճիշտ մոտեցում չէ։
Հովակիմյանը շեշտել է, որ Դատախազության կայացրած որոշումների վերաբերյալ պարզաբանումներ պետք է պահանջել հենց այդ կառույցից։
Ազգային ժողովում լրագրողները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին հարց են տվել՝ արդյոք Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը կկարողանա անցնել խորհրդարան, թե ոչ։
Ի պատասխան՝ Հովակիմյանը նշեց, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Նրա խոսքով՝ այս պահին գործընթացը դեռ ավարտված չէ, քանի որ տարբեր տեղամասերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները։

Բաց մի թողեք
Փաշինյանի դեմ բողոքը նույնիսկ վարույթ չընդունեցին
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը. Լուսանկար