11/06/2026

EU – Armenia

Կոպիրկինը վերադարձավ Հայաստան․ ի՞նչ է անելու

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունները։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ դիվանագետը Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի, նշել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Կոպիրկինը մեկնել է Մոսկվա՝ Եվրոպական Միության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար։