Սիրելի´ բարեկամներ,
Գործող թրքամետ վարչախումբը, սպառելով քաղաքակիրթ պայքարի միջոցները, դիմել է ազգային գործիչների դեմ զանգվածային բռնաճնշումների: Հարյուրավոր անձանց նկատմամբ շինծու գործեր են հարուցվել` մեկը մյուսից անհեթեթ պատրվակներով:
Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ և վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից:
Մեր բոլոր համախոհներին և աջակիցներին ցանկանում եմ ուժ, եռանդ և անվեհեր պայքարի ոգի` մինչև վերջնական հաղթանակ:
«ՀայաՔվե» միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյան,
«Արմավիր» ՔԿՀ

Բաց մի թողեք
Իշխանական մտքի եւ գործի ոսկե հավաքածուն
Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ մակարդակի է հասել Ադրբեջանի դիվանագիտական նախապատրաստությունը
Ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգներով