Հնդկաստանում, բենզալցակայանում տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ կտրել են տղամարդու երկու ձեռքերը։ Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել Ուտար-Պրադեշ նահանգում։ Անհայտ անձը, զինված կացնով, հարձակվել է տղամարդու մոտ, երբ նա կանգնած է եղել լցակայանի մոտ։ Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել։ Կտրել են նրա երկու ձեռքերը։ Ստացել է նաեւ բազմաթիվ այլ վնասվածքներ՝ ոտքերի եւ գլխի շրջանում։ Տուժածին անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայրից կադրերը արագորեն տարածվել են սոցկայքերում եւ լայն արձագանքի արժանացել։ Նախնական տեղեկությունների համաձայն, հանցագործը եղել է տուժածի ծանոթը։ Նրան ձերբակալել են։ Այժմ գտնվում է ոստիկանական բաժանմունքում եւ ցուցմունք է տալիս։ Սկսվել է քննություն՝ դեպքի առնչությամբ։

Բաց մի թողեք
Ռուսաստանի հարվածի հետևանքով Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկովի մարզում զոհվել է առնվազն 10 մարդ, ասում է նահանգապետը
Ուկրաինան կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել «Ռոսատոմի» նկատմամբ՝ միջուկային անվտանգության խախտումների մեղադրանքների պատճառով
«Բյուրոկրատական խոչընդոտը» երկուստեք հանվա՞ծ է