Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը կանոնավոր չվերթ է իրականացնում Մոսկվա-Գյումրի ուղղությամբ, վայրէջքից առաջ մի քանի մանևր է կատարել Հայաստանի օդային տարածքում։
Թռիչքներին հետևող ծառայությունների տվյալների համաձայն՝ Գյումրու օդանավակայանին մոտենալիս օդանավը փոխել է ուղղությունը դեպի Երևան, ինչից հետո որոշ ժամանակ պտտվել է Հայաստանի տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի սահման: Այնուհետև ինքնաթիռը կրկին ուղղություն է վերցրել դեպի Գյումրի, կարճ ժամանակով անհետացել է ռադարներից, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:
«Պոբեդա» ավիաընկերությունից «Սպուտնիկ Արմենիա»-ին պարզաբանել են, որ ինքնաթիռի հետագծի փոփոխության պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։
«Ամեն ինչ նորմալ է։ Աշխատանքային իրավիճակ է եղել։ Օդերևութաբանական պայմանները հարմար չեն եղել վայրէջք կատարելու համար»,- ասել են ավիաընկերությունից:

Բաց մի թողեք
Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները․ Լուսանկար
Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը․ «Ուժեղ Հայաստան»
Տեղի է ունենում Փաշինյանի եւ Ալիևի հանդիպումը