Հայտնաբերվել է Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհված «Atlas Bay» քաղաքացիական առևտրային նավի կապիտան Սամադ Նասրուլլաևի մարմինը։
Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարություն է տարածել այդ երկրի ԱԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով, կապիտանի դին կուղարկվի Բաքու համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման է ենթարկվել թուրքական «Okean Maritime» ընկերությանը պատկանող «Atlas Bay» քաղաքացիական առևտրային նավը։ Նավի վրա եղել է Ադրբեջանի 11 քաղաքացի։
Օդեսայում ափ են իջել անձնակազմի տասը անդամ, բոլորն էլ՝ Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ կապիտանը զոհվել է։

Բաց մի թողեք
Ալիևի ցինիզմը. «Այդ հայերն այժմ ադրբեջանական թեյ են խմում մեր բանտերում, իսկ նախկինները դեռևս չեն պատժվել»
Առանց Զելենսկու․ Թրամփն անցել է լուրջ «գրոհի»
Մտել հաց է կերել, հետո պառկել, քնել է