Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը։ Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Սա հուսադրող ազդակ է, որ այն պայմաններում, երբ դատաիրավական համակարգը պարբերաբար օգտագործվում է գործող իշխանության նպատակների համար, համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն իրենց խղճի և օրենքի հաշվին կատարել քաղաքական պատվեր։
Ես վստահ եմ, որ թեկուզ տարբեր պատրվակներով նման խայտառակ դատավարություններին մասնակիցը դառնալուց հրաժարվելը կդառնա օրինակելի պրակտիկա դատաիրավական համակարգի արժանավոր աշխատողների համար»:

Բաց մի թողեք
Քանի դեռ ․․․
Դատավոր Սերժ Ռուշանյանի արածն ավելի վատ էր, քան՝ նախորդ դատավորի․ ինչո՞ւ Երևան
Հայաստանը վերածվում է մեկ անձի ձեռքում կենտրոնացած համակարգի