01/09/2026

EU – Armenia

Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են խաղաղության օրակարգը

Հայաստանի ԱԽՔ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է խաղաղության օրակարգը։

Այս մասին գրել է Հիքմեթ Հաջիևը. «Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները շարունակվել են Ալեն Սիմոնյանի հետ»։

Քարտուղարի գրասենյակից հայտնում են՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները։