Մեր տեղեկություններով` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է՝ ստուգել զինվորականների վարկային պարտավորությունները:
Հրապարակ թերթը գրել է․ Պայմանագրային զինծառայողներին ասվել է, որ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնեն: Ասում են՝ այս քայլով փորձում է կանխել բանակում ինքնասպանությունների աճը, որը կապված է մարդկանց ֆինանսական ծանր վիճակի հետ:
Հայտնի է, որ բանակում որոշ զինվորականներ ինքնասպան են եղել պարտքերի պատճառով: Վերջերս դեպք եղավ, երբ զինծառայողը, ատեստավորումը չհաղթահարելու եւ մեծ պարտքերի պատճառով ինքնասպան եղավ:
Բայց գոյություն ունի «բանկային գաղտնիք» ասվածը, եւ որեւէ նախարար իրավունք չունի տեղեկություններ հավաքել իր աշխատողների վարկային պարտավորությունների մասին, սակայն այս պարագայում փորձում են դա անել կամավորության հիմունքներով:

Բաց մի թողեք
COP17 համաժողովի շքեղությունը եւ Տավուշի բնապահպանության թշվառությունը
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում
Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին