Ինչպես հայտնի է, շինծու մեղադրանքով կալանավորված «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը տասն օր առաջ վերացվեց, և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, նա մեղադրվում է իբր «մի խումբ անձանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության» համար:
Դատարանի կայացրած այս որոշման հետ կապված ուշագրավ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր ունեցած տեղեկություններով, խափանման միջոցի վերացման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ այս «գործով» պարզապես որևէ վկա գոյություն չունի: Իսկ եթե չկան վկաներ, ապա չի կարող Չալաբյանը որևէ մեկի վրա ազդել, խոչընդոտել քննությանը:
Մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ այս «գործով» նմուշի համար որևէ վկա չկա, ինքնին ևս մեկ անգամ ապացուցում է, որ շինծու, մտացածին «գործ» է կարվել, այսինքն՝ մեղադրանքը բացարձակ հիմնազուրկ է:

Բաց մի թողեք
Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ
Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ
Վեհափառի «գործը»… որպես փորձաքար