01/09/2026

EU – Armenia

Հարազատների հետ միջոցառման չէր մեկնել՝ պատճառաբանելով՝ գործեր ունի. հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինը

Օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տներից մեկում դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկաններն ու պարեկները նշված տան բակում՝ մուտքի դիմաց, հայտնաբերել են տղամարդու կախված դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 31-ամյա Հ․ Ս․-ն է։ Վերջինս, ինքնասպանություն գործելուց առաջ, ընտանիքի անդամների հետ է եղել։ Ընտանիքը մեկնելիս է եղել միջոցառման, սակայն, երբ հայրը նրան հայտնել է, որ իրենք պատրաստվում են մեկնել, և հարցրել է, թե ինչու չի ցանկանում միանալ իրենց, որդին հայտնել է, որ մի քիչ գործեր ունի և երբ հարազատները միջոցառումից վերադարձել են, նրան հայտնաբերել են մահացած։