Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 16։20-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան բնակավայրի ճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ «VAZ» ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։


Բաց մի թողեք
Վթար՝ Սարավանում, արգելապատնեշը մխրճվել է մեքենայի մեջ, վարորդի դուստրը վիրավորվել է․ Լուսանկար
Վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը. Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար