Աշնանը 46 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Հունիսի 7-ի ընտրություններում կասկածելի հաղթանակով դիրքերն ամրապնդած ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ եւ տեղերում իշխանություն վերցնել:
«Հրապարակ» թերթը գրում է. Ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր ՏԻՄ աշնանային ընտրություններին մասնակցելու մասին, հատկապես մարտական էր տրամադրված «Ուժեղ Հայաստանը», որը մարզերում բավականին ձայներ է տարել եւ կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել գործող իշխանության համար:
Բայց մենք տեղեկացանք, որ բավականին խոչընդոտներ են ծագել այդ ճանապարհին. Փաշինյանի ծավալած քրեական հետապնդումները, մարդկանց ունեցվածքը խլելու ապօրինի գործընթացները վախեցրել են մարդկանց եւ թեկնածուներ գտնելու դժվարություններ առաջացրել, հատկապես համայնքապետերի թեկնածուներ գտնելն է շատ բարդացել:
Մարդիկ չեն հավատում, որ հնարավոր է հաղթել, իսկ հաղթելու դեպքում` բանտում չհայտնվել կամ չզրկվել ունեցվածքից ու աշխատատեղից, ուստի խուսափում են առաջադրվելուց:

Բաց մի թողեք
«Արցախյան հիմնահարցը»` որպես կամընտրովի առարկա, հանվել է ծրագրից
Հայերին քոչվոր սարքեց
Վարժական հավաքները` որպես պատժի միջոց