Սեպտեմբերի 2-ը արցախահայության համար պարզապես օրացուցային ամսաթիվ չէ։ Այն հիշողության, պետականության, ինքնորոշման իրավունքի և հայրենիքի հանդեպ հավատարմության խորհրդանշական օրն է։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավորների համատեղ նիստում հռչակվեց Արցախի Հանրապետության անկախությունը։ Այդ որոշմամբ հիմք դրվեց պետական կառավարման և իշխանության մարմինների ձևավորմանը։
Այդ օրը Արցախի ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու, սեփական ճակատագիրը որոշելու և իր հայրենիքում պետականություն կառուցելու իր կամքը։

Բաց մի թողեք
Ձեզ ստում են, պարոն վարչապետ․ Մասիս համայնքի ղեկավար. Լուսանկար, Փաստաթուղթ
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան
Առուշանյանը գդալ առ գդալ ուտում է վրեժի սառը կերակուրը