02/09/2026

EU – Armenia

Ճամբարակում բшխվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրшվորներ․ Լուսանկար

Օգոստոսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքից Վահան գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արտաշեն Ա․-ի վարած «Nissan Note» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Յուրիկ Պ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Blog Image