02/09/2026

EU – Armenia

Շտապ զորակոչ է հայտարարել․ ինչ է կատարվում

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի քաղաքացիներին 2026 թվականի հոկտեմբերի 1-ից 30-ը պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորում ծառայողներին ազատելու մասին:

Այս մասին հաղորդվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։

Հրամանագրի համաձայն՝2026 թվականի հոկտեմբերի 1-ից 30-ը պահեստազոր կզորակոչվեն «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» օրենքի 38.1.1 հոդվածով նախատեսված ծառայության ժամկետը լրացած ժամկետային զինծառայողները:

Նախարարների կաբինետին հանձնարարվել է ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցառումներ՝ այս հրամանագիրը կատարելու համար։