Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման հարցում Ռուսաստանը սեպտեմբերին կներկայացնի իր առաջարկները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին։
Փաշինյանի խոսքով՝ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանի կողմին կներկայացնի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ Ռուսաստանի հնարավոր առաջարկը։
Վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանի համար ատոմակայանի կառուցման հարցը քաղաքական կամ աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր չէ։ Նրա խոսքով՝ առաջնայինը նախագծի տնտեսական և տեխնիկական արդյունավետությունն է, մասնավորապես՝ գնի և որակի լավագույն համադրությունը։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ընտրությունը կատարել այն առաջարկի օգտին, որը առավել շահավետ պայմաններ կապահովի երկրի համար՝ անկախ նրանից, թե որ պետությունն է այն ներկայացնելու. «Ով մեզ լավագույն առաջարկն անի, գնալու ենք այդ առաջարկի հետևից»։

Բաց մի թողեք
Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները. նոր նախագիծ. Տեսանյութ
Հայաստանն ու Թուրքմենստանը՝ գազի խնդիր
«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour Expo 2026 ցուցահանդեսը. Լուսանկարներ