Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պեվկուրը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ պաշտպանական գնումների սկանդալի ֆոնին, հայտարարելով, որ ստանձնում է միջադեպի քաղաքական պատասխանատվությունը։
Սկանդալը բռնկվել է Ուկրաինայի համար հրետանային արկերի համար հնդկական ընկերություններին 70 միլիոն եվրոյի կանխավճարների բացահայտումից հետո։
Այս ընկերությունները նախկինում նման զինամթերք չէին վաճառել։
Պեվկուրը խոստովանել է, որ տեսել է իրեն տրված պայմանագրերը, բայց չի կարդացել դրանք՝ պնդելով, որ նախարարը պատասխանատու չէ նման մանրամասների համար։
Նրա պնդմամբ, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը տեղյակ էր բանակցությունների մասին։
Պևկուրը Էստոնիայի պաշտպանության նախարարն է 2022 թվականից։


Բաց մի թողեք
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ
Փարիզում թալանված խանութի տերը՝ հարձակման զոհ. «10 տարվա աշխատանքս ավերված է, երեք օր է՝ չեմ քնել»
Խոստովանեց՝ Թուրքիան առաջվանը չէ