Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդմանը հարցազրույց է տվել` հյուրընկալվելով երկու բլոգերներին, եւ իր խոսքում նշել է, որ կառավարական առանձնատանը, որտեղ իր ընտանիքը բնակվում է, ձմռանը շատ ցուրտ է լինում, ինչի պատճառով ինքը քնում է գիշերազգեստով, իսկ տաքացնելու համար անհրաժեշտություն է առաջանում այլ տաքացուցիչներ միացնել։
Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանը բողոքել է նաեւ անձրեւների ժամանակ առանձնատան տանիքից ներս լցվող անձրեւաջրերից։
Նա այս հայտարարությունն անում է այն ֆոնին, երբ, օրինակ, «Կառավարական ամառանոցների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի պետական բյուջեից` վարչապետի աշխատակազմի միջոցով, հատկացվել է 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2022-ին այդ գումարը կազմել է 470 մլն դրամ, աճը նկատելի է։
Ընդ որում՝ 2018-ին, մինչ Փաշինյանի՝ կառավարական առանձնատուն տեղափոխվելը, այս առանձնատներում կապիտալ վերանորոգում էին արել։ Հետագայում ինքն էլ մեծ նորոգում արեց եւ մի առանձնատնից մյուսը տեղափոխվեց: Այն ժամանակ մամուլը գրեց, որ առանձնատան միայն վերանորոգման վրա ծախսվել է 2 մլն դոլար:
Չնայած իրենք փորձում էին դա հերքել։ Ստացվում է՝ կապիտալ վերանորոգման, ապա ամեն տարի վերանորոգման վրա կատարվող ծախսերով առնվազն 2 խնդիր չեն կարողացել լուծել՝ տանիքը կաթում է, ջեռուցման համակարգն էլ բանի պետք չէ։
Հարց է առաջանում․ իսկ տրամադրվող գումարները` 621 միլիոնը, ինչի՞ վրա են ծախսում: Հանրությունն իրավունք ունի հաշվետվություն ստանալ այդ ահռելի գումարների ծախսի մասին։

Բաց մի թողեք
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին. ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել
Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց
Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին