Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։
«Հրապարակ» թերթը գրում է. Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե ինչու է հեղափոխությունից 8 տարի, ընտրություններում հաղթելուց հետո նման տեսարաններ բեմականացնում: Կարծում են` պատճառն այն է, որ ՏԻՄ-երից եւ Ալիեւին խոստացած սահմանադրական հանրաքվեից առաջ «ռեյտինգ է բարձրացնում»։
Ենթադրում են նաեւ, որ Տիգրանաշենի հարցն է շուտով օրակարգ բարձրանալու, եւ Փաշինյանն իր «էլեկտորատին» մոտիվացնում է, որ իր կողքին մնա, քանի որ կարծում է` այդ զանգվածի համար հող հանձնելն ավելի անկարեւոր է, քան Քոչարյանին, Գագիկ Խաչատրյանին եւ մյուսներին կալանավորված տեսնելը։

Բաց մի թողեք
Փողին գերի
Նիկոլ Փաշինյանին բանավեճի եմ հրավիրում
Պահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը