05/09/2026

EU – Armenia

Քուչակի երեկվա ողբերգական վթարից մահացած տաքսու վարորդը 3 երեխա ունի, 4-րդին էին սպասում․ Լուսանկար

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ողբերգական վթարից զոհված տաքսու վարորդը՝ Սամսոն Կարապետյանը, 3 երեխա ունի, փոքրը 2,5 տարեկան։

Ընտանիքը 4-րդ երեխային է սպասում, որը մի քանի օրից պետք է լույս աշխարհ գա։

Սամսոնը Ռուսաստանում էր աշխատում, վերջին 3 ամիսներին է «Ֆայտոն» տաքսի ծառայությունում սկսել աշխատել։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել էին մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել էին, 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։

Blog Image