04/09/2026

EU – Armenia

Հրաձգություն Կիեւում՝ թիրախում հիվանդանոցի տնօրեն է. Լուսանկար

Արդեն երկրորդ օրն է, ինչ Կիեւում հրաձգություններ են տեղի ունենում։ Ուկրաինական մայրաքաղաքում, տեղի ունեցող հրաձգություններով պայմանավորված, ուժայիններն իրականացնում են հատուկ գործողություն։

Ձեռնարկվում են քայլեր՝ զինված իրավախախտներին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Հայտնի է, որ այսօրվա հրաձգությունը տեղի է ունեցել Սվյատոշինսկու շրջանում։ Միջադեպի հետեւանքով մեկ անձ վիրավորվել է։ Նա ստացել է համապատասխան բուժօգնություն։

Ավելի ուշ, իրավապահները հայտարարել են, որ անհայտ անձը հրազենային կրակ է բացել Կիեւի Սվյատոշինսկու շրջանում գտնվող Վերարտադրողական առողջության կլինիկայի տնօրենի ուղղությամբ։ Հիվանդանոցի տնօրենը ստացել է վիրավորում, սակայն ողջ է մնացել։

Արձակվել է ավելի քան 20 կրակոց։ Հիվանդանոցի տնօրենը եղել է 71 տարեկան։ Նախաքննությունը շարունակվում է։

Հրաձգություն Կիեւում՝ թիրախում հիվանդանոցի տնօրեն է