Արդեն երկրորդ օրն է, ինչ Կիեւում հրաձգություններ են տեղի ունենում։ Ուկրաինական մայրաքաղաքում, տեղի ունեցող հրաձգություններով պայմանավորված, ուժայիններն իրականացնում են հատուկ գործողություն։
Ձեռնարկվում են քայլեր՝ զինված իրավախախտներին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Հայտնի է, որ այսօրվա հրաձգությունը տեղի է ունեցել Սվյատոշինսկու շրջանում։ Միջադեպի հետեւանքով մեկ անձ վիրավորվել է։ Նա ստացել է համապատասխան բուժօգնություն։
Ավելի ուշ, իրավապահները հայտարարել են, որ անհայտ անձը հրազենային կրակ է բացել Կիեւի Սվյատոշինսկու շրջանում գտնվող Վերարտադրողական առողջության կլինիկայի տնօրենի ուղղությամբ։ Հիվանդանոցի տնօրենը ստացել է վիրավորում, սակայն ողջ է մնացել։
Արձակվել է ավելի քան 20 կրակոց։ Հիվանդանոցի տնօրենը եղել է 71 տարեկան։ Նախաքննությունը շարունակվում է։


Բաց մի թողեք
ԱՄՆ նախագահին թշնամի դարձնելը լավ չի ավարտվի. Թրամփի խիստ նախազգուշացումը Կանադայի վարչապետին
Հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը․ Պուտին
Կրասնոդարն ու Բաշկորտոստանը հարձակման են ենթարկվել. Լուսանկարներ