Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին և նրան բողոքի նոտա է հանձնել սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններին մասնակցելու համար Մերձդնեստրի չճանաչված շրջանում 17 ընտրատեղամաս բացելու ծրագրերի վերաբերյալ, հաղորդում է «Կոմերսանտը»։
Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ Քիշնևը թույլատրել է Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններին քվեարկել միայն մեկ ընտրատեղամասում՝ Մոլդովայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնում։
«Մոլդովայի Հանրապետության սահմանադրական իշխանությունների անհամաձայնությամբ բացված ցանկացած այլ ընտրատեղամաս անբարյացակամ գործողություն է», – նշել է Պոպշոյը։
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը անընդունելի է համարում լրացուցիչ ընտրատեղամասերի բացումը առանց հանրապետության իշխանությունների համաձայնության։

Բաց մի թողեք
Բաքուն անցել է բացահայտ թշնամանքի․ տասնյակ թուրք հայտնիների մուտքն արգելված է
«Անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանություններ»․ ո՞ւմ նկատի ունի Մակրոնը
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ