Ստեփանակերտում ապրած, Արցախից բռնագաղթած 70-ամյա Գրիշա Յարամիշյանը մեզ պատմեց իր պատմույթունը:
Նրա կինն Արցախում ավտովթարից մահացել է, ինքը տեղափոխվել է Հայաստան եւ Բերդ համայնքի Չինչին գյուղում ապրում է ծեր մոր հետ։
Նրա խոսքերով՝ Չինչինում բռնագաղթած 4 արցախցի է ապրում։ Նա Չինչինում սեփական տուն չունի։ Այն հարցին, թե ինչու չի օգտվում արցախցիներին տրվող բնակարանային ապահովման սերտիֆիկատի գումարներից, դրանցով գյուղում տուն չի գնում, պատասխանեց՝ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն տալու գործում արհեստական դժվարություններ են ստեղծում, պահանջում են տարատեսակ փաստաթղթեր, անհարկի ձգձգում են գործընթացը։ Նա զայրացած ասաց․ «Մոսկվայում թափառական շներին փողոցից վերցնում, խնամում, ապաստան են հատկացնում, իսկ՝ մեզ․․․»։

Բաց մի թողեք
Սարալանջի պողոտայում բախվել է 4 մեքենա. Լուսանկար
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին
Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան