Այսօր տեղի ունենում Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսը, որը բազմամարդ է, անգամ հերթեր են գոյացել նրա մակագրությամբ գիրքը ստանալու համար։
Նաև՝ խստացված հսկողություն է իրականացվում, ամենայն հավանականությամբ սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին։
Նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն իր հարսանիքի օրը մասնակցում է ԱԽ արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին:

Շնորհանդեսին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ նախարարներ, ԱԺ պատգամավորներ, այլք։
Այս գիրքը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության և «քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մեր համատեղ պայքարի, անցած ճանապարհի ու ներքին խոհերի մասին է։
Չեմ ուզում թաքցնել, վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ ես, ինքս ինձ համար անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ։
Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին. «Դա մի անգամ չի եղել, երկու անգամ չի եղել։ Չգիտեմ՝ դուք որ օրն եք անիծել, որ ես դարձել եմ վարչապե՞տ, թե՞ դուք դարձել եք համապատասխան պաշտոնյա»։

Բաց մի թողեք
Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում համակարգից
Հպարտ եմ, որ իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ․ Ֆրանսիայի նորանշանակ դեպան. Լուսանկար
Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը