Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է 102-րդ ռազմաբազայի մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերին։
«Երևանը 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը կենսականորեն կարևոր չի համարում, բայց դեռևս չի բարձրացրել դրա դուրսբերման հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան։ Երևանը նաև պատրաստ է քննարկել իր ներկայության շարունակականությունը, եթե Մոսկվան ցանկանա պահպանել ռազմական օբյեկտը։ Փաշինյանի խոսքով, հայկական կողմը երբեք պաշտոնապես չի բարձրացրել բազայի դուրսբերման հարցը։
«Դու տղամա՞րդ ես, թե՞ կին» (Բուլգակով, «Շան սիրտ»)»,- գրել է նա։

Բաց մի թողեք
Երկու օրում «3+3»-ը երկու անգամ վերադարձավ տարածաշրջանային դիվանագիտության օրակարգ
Վերջին զարգացումները Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից ուշագրավ պատկեր են ստեղծել
Ադրբեջան – Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են