Օրերս հայտնի դարձավ, որ Երևան է ժամանել իտալական շքեղության խորհրդանիշ համարվող «Cipriani» կայսրության սեփականատեր Ջուզեպպե Չիպրիանին։ Նրան ուղեկցել է 《Ռենշին》 ընկերության տնօրեն Էդուարդ Մարությանը։
Հարյուրամյա պատմություն ունեցող այս բրենդը, որը ժամանակին հեղափոխեց ռեստորանային մշակույթը Եվրոպայում, այսօր Մայամիից մինչև Դուբայ կառավարում է գերժամանակակից հյուրանոցներ, էլիտար ակումբներ և բրենդավորված բնակելի համալիրներ։
Նման մակարդակի բիզնես-գիգանտների մուտքը նոր շուկաներ, որպես կանոն, տեղի է ունենում տեղական խոշորագույն խաղացողների հետ ռազմավարական գործակցությամբ։
Ընկերության կայքում հրապարակված կադրերից ու տեղեկություններից պարզ է դառնում, որ իտալացի գործարարին Հայաստան հրավիրել, հյուրընկալել և ուղեկցել է «Ռենշին» ընկերության թիմը։ Սա բավականին խոսուն հանգամանք է՝ հաշվի առնելով կառուցապատողի ձեռագիրը։ Սովորաբար, «Ռենշինի» հրավերով Հայաստան ժամանած միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ գործընկերություն է սկսվում՝ ամենատարբեր ձևաչափերի նախագծերի շրջանակներում։
Կարելի է ենթադրել, որ Ջուզեպպե Չիպրիանիի այցի գլխավոր նպատակը Երևանի ներդրումային գրավչության և միջավայրի պոտենցիալի գնահատումն է՝ հենց տեղացի գործընկերոջ ապագա նախագծերի շրջանակում։ Անշարժ գույքի ոլորտում արդեն իսկ շրջանառվում են վարկածներ։
Թեև լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան «Ռենշինից» առայժմ ձեռնպահ են մնում որևէ պաշտոնական մեկնաբանությունից՝ նշելով, որ դեռևս ասելիք չունեն, մեկ բան պարզ է. Երևանը հայտնվել է համաշխարհային լյուքս-հյուրընկալության ռադարներում։ Եթե այս այցը վերածվի ռեալ նախագծի, այն տեղական կառուցապատման շուկայի համար որակական նոր ու շատ ավելի բարձր նշաձող կսահմանի։


Բաց մի թողեք
Եվրոպայի առաջնորդները հրաժարվում են առաջատար արհեստական բանականության մրցավազքից
Վերահսկիչ մարմինը նախազգուշացնում է՝ ԵՄ նոր բյուջեի պայմաններում կոռուպցիան բացահայտելը կարող է բարդանալ
ԵՄ բյուջեի շուրջ համաձայնության հարցում շտապողականություն չկա