Հուլիսին գրել էինք, որ Հանրային հեռուստաընկերությունում ծանր են տարել իրենց հաղորդավար Արտյոմ Կարապետյանի՝ Հ1-ը լքելու եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնելու որոշումը։
Հրապարակ թերթը գրել է․ Նա այս տարվա փետրվարի սկզբին էր նշանակվել Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար։ Հենց այդ օրվանից էլ Հանրայինը դադարեցրել էր Երեւանի քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը` դրանով «պատժելով» իր նախկին աշխատողին։ Մեզ հետ զրույցում Արտյոմ Կարապետյանը ասել էր, որ չի ուզում դա միանշանակ կապել իր աշխատանքի փոփոխության ու իր անձի հետ։
Բայց Արտյոմ Կարապետյանը սեպտեմբերի սկզբին ազատվեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնից, եւ այդ պաշտոնին նշանակվեց ՔՊ-ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը։ Հանրային հեռուստաընկերությունում էլ, պարզվում է` Կարապետյանի ազատվելուց հետո իրավիճակ է փոխվել. սկսել են շատ ակտիվորեն լուսաբանել Երեւանի քաղաքապետարանի գործունեությունը։
Փաստորեն Հանրայինին խանգարողը Արտյոմ Կարապետյանն էր, եւ բյուջերից սնվող հանրային լրատվամիջոցը մեկ անձով պայմանավորված` որոշել էր սահմանափակել երեւանցիների տեղեկատվություն ստանալու ազատությունը։ Հիմա խոչընդոտը վերացված է` նորից սկսել են լուսաբանել:



Բաց մի թողեք
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Բացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի