Ալեն Սիմոնյանը համաձայն չէ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինվորի գործողությունները «ներխուժում» որակելու հետ։ Նրա պնդմամբ՝ զինվորը պարզապես մոլորվել է և հայտնվել իրեն անծանոթ տարածքում։
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմը դեռ սկզբնական փուլում տեղեկացրել է զինծառայողի անհետանալու մասին։
Անդրադառնալով հարցին, թե ինչու զինվորը, եթե իսկապես մոլորվել էր, ինքնակամ չէր ներկայանում Հայաստանի իշխանություններին, ԱԽՔ քարտուղարը նշել է, որ նա պարզապես սնունդ է փնտրել։
Սիմոնյանի ներկայացմամբ՝ զինվորը մտել է դատարկ տուն, այնտեղ հաց կերել, ապա պառկել և քնել։ Նա նաև ենթադրել է, որ ադրբեջանցին կարող էր վիրավոր լինել կամ առողջական խնդիրներ ունենալ։
ԱԽ քարտուղարը տեղի ունեցածը բնութագրել է որպես սովորական քրեական իրավախախտում՝ ընդգծելով, որ «ներխուժում» եզրույթը, իր ընկալմամբ, ենթադրում է դիմադրություն և պայքար:

Բաց մի թողեք
Թրամփի և Պուտինի «սարսափելի» դաշինքը սպառնում է թուլացնել ԵՄ-ի վճռականությունը Ուկրաինայի հարցում
Ալիևի ցինիզմը. «Այդ հայերն այժմ ադրբեջանական թեյ են խմում մեր բանտերում, իսկ նախկինները դեռևս չեն պատժվել»
Առանց Զելենսկու․ Թրամփն անցել է լուրջ «գրոհի»