Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի հայկական ընկերությունում, որը ձկան, խոշոր եղջերավոր անասունների, թռչնամսի և ճագարների կեր է արտադրում:
Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հոկտեմբերի 15-ից դադարեցնել «Մոդուս Գրանում» ընկերության ապրանքների համար անասնաբուժական թույլտվությունների տրամադրումը դեպի Ռուսաստան արտահանելու համար:
Այս սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, մինչև ռուսական կողմի մասնագետները ստուգումներ անցկացնեն ընկերությունում։ Մինչև հոկտեմբերի 15-ը բեռնաթափված արտադրանքը կընդունվի սովորական ռեժիմով։ Սահմանափակումների պատճառը չի նշվում։


Բաց մի թողեք
Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կհաստատի Հունգարիային հատկացվելիք 10 միլիարդ եվրոյի չափով հետհամավարակային վերականգնման միջոցները
Ֆրանսիան 2027 թվականին կբացի պաշտպանության ոլորտում արհեստական բանականության միջազգային կենտրոն
Եվրոպային սպառնում է ճգնաժամի տարածման վտանգ, եթե պարտատոմսերի շուկայում անկայունությունը շարունակվի