Բաքվում կայացել է Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի 7-րդ գագաթնաժողովը, որտեղ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հերթական անգամ հարթակն օգտագործել է հայատյաց կոչեր, մեղադրանքներ հնչեցնելու համար։
«1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է չորս բանաձև, որոնք պահանջում էին հայկական զորքերի անհապաղ, լիակատար և անվերապահ դուրսբերումը օկուպացված տարածքներից, սակայն այդ բանաձևերը մնացել են թղթի վրա 30 տարի։ Այս հարցը լուծելու համար 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը մեծ մասամբ համարժեք էր իմիտացիայի։
Հայաստանի նախորդ ղեկավարությունը՝ բոլոր երեք նախկին նախագահները և նրանց կողմնակիցները՝ ռազմական հանցագործներ (իրեն բնորոշ ցինիկ ձևակերպում է- խմբ․), դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը։ 2018 թվականից ի վեր Հայաստանի ներկայիս ղեկավարությունը շարունակել է իր նախորդների հանցավոր քաղաքականությունը։
2019 թվականին Հայաստանի ներկայիս վարչապետը այն ժամանակ օկուպացված Ղարաբաղի Խանքենդիի (օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի-խմբ․) շրջանում հայտարարեց. «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Միևնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարը սպառնաց Ադրբեջանին նոր պատերազմով՝ նոր տարածքների դիմաց։ Միջազգային հանրությունը, այսպես կոչված միջազգային հանրությունը, աչք է փակել այս անսահման անամոթության վրա։ Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին օկուպացիայի, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, կոտորածների և ադրբեջանական ժողովրդի կրոնական սրբավայրերի պղծման համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ կիրառել իր բանաձևերը, իսկ ԵԱՀԿ-ն մնաց անտարբեր»,-«զոհի» կերպարի մեջ վերստին մտած զառանցել է բռնապետը։
Նրա խոսքով, «Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը՝ միջազգային հարաբերություններում անախրոնիզմի և ատավիզմի երկու օրինակներ, անընդհատ թիրախավորում էին ագրեսիայի զոհ Ադրբեջանին և խրախուսում ագրեսոր Հայաստանին»։
Անդրադառնալով Բաքվում ազատազրկված հայ գործիչներին, Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչներին, փոքրիկ սուլթանը բարբաջել է հետևյալը․ «Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ ասելով, որ կժամանեն տանկերով, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այժմ ադրբեջանական թեյ են խմում մեր բանտերում։ Եվ նրանց տանկերը ցուցադրվում են Պատերազմի փառքի այգում։
․․․Մենք խաղաղություն առաջարկեցինք և խաղաղության մեջ ենք արդեն մեկ տարուց մի փոքր ավելի։ Այս խաղաղությունը դեռևս փխրուն է. այն պետք է պաշտպանվի և ամրապնդվի»,-եզրափակել է հայասպան դահիճը։

Բաց մի թողեք
Առանց Զելենսկու․ Թրամփն անցել է լուրջ «գրոհի»
Մտել հաց է կերել, հետո պառկել, քնել է
Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում