SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» գեղարվեստական ֆիլմի մասին։ Նախագիծը ներկայացվում է «Մեր բակը» ֆիլմաշարի առաջին մասի թողարկումից 30 տարի անց։
«30 տարի անց… «Նոր Մեր բակը»։ Շուտով…»,- նշված է նախագծի պաշտոնական հայտարարության մեջ։
Ֆիլմի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է։ Դերասանական կազմում ընդգրկված են Թամարա Պետրոսյանը, Վաչե Երիցյանը, A. Chilla-ն, Գրիգոր Դանիելյանը, Մարջան Ավետիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Լիլիթ Թոխատյանը։
Նոր նախագիծը ներկայացվում է «Լավ մարդիկ լավ պատմություններ են ստեղծում։ Մեր բակը մեր պատմությունն է» կարգախոսով։


Բաց մի թողեք
Ինչ անել, եթե վարպետը չի կատարել պայմանավորված աշխատանքը. մանրամասներ
«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. Լուսանկարներ
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր