17/10/2026

EU – Armenia

Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր գործադիր հրամանագիր է ստորագրել, որով մինչև հատուկ կարգադրություն կասեցվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու նպատակով ընդունված օրենսդրությամբ նախատեսված նոր պատժամիջոցների և մաքսատուրքերի կիրարկումը։

«Սույն բաժնի (a)-ից մինչև (c) ենթաբաժիններում նշված բացառությունները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Նախագահը կամ Պետքարտուղարը՝ Ֆինանսների նախարարի և, ըստ անհրաժեշտության, ԱՄՆ առևտրային ներկայացուցչի հետ խորհրդակցելուց հետո, չեն որոշի, որ լրացուցիչ գործողություններ են պահանջվում», — ասվում է փաստաթղթում։

Սեպտեմբերի 19-ին Թրամփը ստորագրել էր օրենք, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավոր կիրառումը։ Փաստաթուղթը նրան իրավունք է տալիս մինչև 100% չափով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ, որոնք ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների շարքում են, ինչպես նաև մինչև 500% չափով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Միացյալ Նահանգներ ներկրվող ռուսական ապրանքների նկատմամբ։