Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալն ու պաշտոնավարման 8 տարին ապագայում, վստահ եմ, դառնալու են լուրջ հետազոտության նյութեր: Քաղաքագիտական բոլոր կանոնների խախտմամբ, առանց քաղաքական լուրջ կապիտալի, 25-օրյա քայլարշավի արդյունքում իշխանության գալն արդեն իսկ ֆենոմենալ երեւույթ էր։
Հրապարակ թերթը գրել է․ Դա է պատճառը, որ մարդկանց թվում է, թե ինչ-որ գերբնական ուժեր կամ օրվա իշխանություններն են նրան աջակցել: Բայց շարունակությունն առավել «զարմանահրաշ» է ու առեղծվածային: Դեռ բազում դասագրքեր են գրվելու այն մասին, թե ինչպես նախորդին` 1 դրժած խոստումը չներվեց, իսկ իրեն ներվում է բացարձակապես բոլոր խոստումների դրժումը: Կամ` ինչպես անել, որ 8 տարի շարունակ ավեր, կորուստներ ու պատերազմներ բերես, բայց ասոցացվես խաղաղության հետ, եւ երկրում խաղաղության պահպանումը կապվի քեզ հետ: Կամ` ինչպես հայհոյել ու վիրավորել, ատելության խոսք տարածել ու պառակտել, բայց հայհոյանքի, ատելության խոսքի, բռնության կոչերի համար կալանավորել քեզ քննադատողներին: Ուրիշ ֆենոմենալ հատկություններ էլ ունի Փաշինյանը:
Նա կարողանում է իրեն վերագրել ցանկացած լավ բան` սկսած իրենից առաջ հիմնադրված Թումոյից, վերջացրած «Ռենշինի» նոր նախաձեռնություններով: Կարողանում է Ռուսաստանին մեղադրել Հայաստանին վնասներ պատճառելու մեջ, սակայն լռում է այն մասին, որ վերջին տարիներին արձանագրված ՀՀ տնտեսական աճն ապահովվել է ռուս-ուկրաինական պատերազմի, ռուս ռելոկանտների եւ դեպի Ռուսաստան արտահանման հսկայական աճի հաշվին:
Իսկ ի՜նչ վարպետորեն է մոռացնել տալիս, ծալում-մի կողմ դնում այն խնդիրները, որոնք պետք է տարիներ առաջ լուծված լինեին: Օրինակ, Ջերմուկի սարն ազատագրելու, գերիներին հետ բերելու, հայ-թուրքական սահմանը բացելու, վիզային ռեժիմը վերացնելու խոստումները:

Բաց մի թողեք
Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. Լուսանկար
Խաբելու նոր սցենարներ են մտածում
Ալիեւի շանտաժին ի պատասխան՝ պրոադրբեջանական «մուտիտ» է տարածում