Իրանը նոր ծրագիր է մշակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Այս մասին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հայտնել է X սոցիալական հարթակում։
«Իրանի զինված ուժերը ծրագիր են մշակել՝ ի պատասխան ցանկացած նոր արկածախնդրության. մի ծրագիր, որը շատ ավելի կործանարար է, քան այն ծրագրերը, որոնք կիրառվել են 12-օրյա և 40-օրյա պատերազմների ժամանակ», – նշել է նա։
Ըստ Ռեզաիի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնչող սպառնալից հայտարարությունները չեն փոխի իրավիճակը տեղում։
«Իրանի նոր օպերատիվ ծրագիրը չի հետևելու այն կանոններին, որոնց նրանք սովորել են», – հավելել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։


Բաց մի թողեք
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կոչ է անում Մակրոնին հրաժարական տալ
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. Լուսանկար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար չեն ընտրել․ ԱՄՆ-ն է մեղավո՞ր