19/10/2026

EU – Armenia

Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Լ. Չ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Լ. Չ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք պատճառելու համար: