Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ բնակավայրում գործող «Ֆայրբերդ» ընկերության Արհեստական բանականության (ԱԲ) գործարանում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։
Տեղում արդեն «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, Հրազդան համայնքի Ջրառատ բնակավայրի «Ֆայրբերդ» ընկերության Արհեստական բանականության (ԱԲ) գործարանում Երևանի բնակիչ 56-ամյա Վաչագան Ա․-ի կողմից շահագործվող վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Ա․-ն աշխատանքներ կատարելու ընթացքում վայր է ընկել և մահացել։
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված գործարանում՝ որպես բանվոր։

Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Միլենա Պետրոսյանի ինքնասպան եղած ամուսնու քրոջ նոր բացահայտումները․ Լուսանկար
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել. Լուսանկար