19/10/2026

EU – Armenia

Պարեկներն ստուգում են մոպեդավարներին, որոնց մեծ մասը ներգաղթյալներ են

Երևանի կենտրոնում այս պահին մոտոցիկլավարներին և մոպեդների վարորդներին են ստուգում, որոնց մեծ մասն առաքիչ աշխատող ներգաղթյալներ են։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Այս պահին մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին են ստուգում, բայց առհասարակ ուժեղացված ծառայություն է իրականացվում։

Նշենք, որ վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր ենք ստանում մոպեդավարների և մոտոցիկլավարների մասով։ Քաղաքացիները բողոքում են, որ նրանք նախ չեն հետևում երթևեկության կանոններին (հաճախակի վթարներ են լինում), առհասարակ չեն հետևում լուսացույցի կարմիր լույսին և անգամ չեն նայում՝ հետիոտն կա, թե ոչ։

Մեր տեղեկություններով՝ այժմ պարեկները ստուգում են փաստաթղթերը, համարանիշները, վարելու իրավունք ունենալը և այլն։