Քաղակտիվիստ Վարդգես Գասպարին բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով քննել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի վարքը մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Հանձնաժողովն այսօր առաջինն նիստն է արել:
Օգոստոսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը,
Վարդգես Գասպարին դատարանի դիմաց էր եկել Ռոբերտ Քոչարյանին ուղղված վիրավորական պաստառով և իրականացնում էր իր ավանդական «պառկած» ակցիան:
Դատարանի մոտ հավաքված քաղաքացիների և Քոչարյանի աջակիցների շրջանում դա մեծ դժգոհություն առաջացրեց: Նրանք կոչ արեցին Գասպարիին հեռանալ, ինչի հետևանքով իրավիճակը կտրուկ լարվեց: Գասպարիի կողմը նետվեց նաեւ պատգամավոր Մանուկյանը, համացանցում և մամուլում լայնորեն տարածվեց տեղեկատվություն ու տեսանյութ։
Ըստ այդ հրապարակումների՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարվածել (քացով խփել) է գետնին տապալել ակցիա իրականացնող Վարդգես Գասպարիին:
Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրուցում ասաց, որ քացով չի խփել, նա տեղյակ չէր, որ նիստ է կայացել:

Բաց մի թողեք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը փակուղում. 7 թեկնածու, 7 մերժում
Ի՞նչ արժեք ունի մեր խոստովանած լույսը, եթե մեր ներկայությամբ մեկ ուրիշի կյանքն ավելի է մթնում․ Տեր Հեթում
Ղազար Ղազարյան․ Արաքս համայնքի զարգացման ճանապարհը՝ կատարված աշխատանքներից մինչև առաջիկա ծրագրեր