Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վանաձոր համայնքի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամ` երկու կին, մանդատը վայր են դրել, հայտնելով, որ պատճառն անձնական է:
«Հրապարակ» թերթը գրում է․ Նրանք հերքել են, թե իրենց նկատմամբ իշխանության կողմից ավագանու նիստին մասնակցելու պարտադրանք է եղել: Մինչդեռ խմբակցության ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի բացառում ճնշումների հավանականությունն այս փուլում, քանի որ իշխանությունը տարբեր հարթակներով ընդդիմությանը հորդորում է առաջիկա նիստին ներկայանալ, որտեղ Վանաձորի հաջորդ տարվա բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը պիտի հաստատվեն:
Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է առաջիկա նիստին նաեւ համայնքի ղեկավարի ընտրության հարցը դրվի: «Այս երկրում որեւէ մեկը որեւէ գարանտիա չունի, քանի որ ոչինչ չի կատարվում ըստ օրենքի, ես չեմ կարող հստակ եզրակացություն անել:
Ամեն ինչ ավելի շատ կապված է կամքի հետ, այլ ոչ թե օրենքի: Եթե կուզեն` կլինի, եթե չուզեն` չի լինի: Ավագանու նիստերի վրա դատարանի որոշմամբ արգելանք է դրված: Նիստերը չեն կայանում, ապօրինի նիստերի ուղղությամբ ցանկանում են աշխատանքներ տանել, սակայն որեւէ քայլ չի արվել»: Հարցին` իսկ ե՞րբ է հանվելու համայնքապետ ընտրելու նիստի արգելքը։
Ասլանյանն ասաց. «4 տարով է եղել արգելանքը, 4 տարին անցել է, բայց չեմ կարող ասել, թե երբ կհանվի արգելանքը: Եթե լինի նիստ, մենք մեծամասնություն ենք: Էնտեղ մենք ենք` չկան իրենք: Եթե որոշենք, որ մասնակցելու ենք պրոցեսին, կառաջադրվեմ: Բայց քանի որ օրենքով չեն շարժվում մարդիկ, ես էլ չեմ կարող հստակ ասել, թե ինչ կլինի»:






Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու