26/12/2025

Շատ պուտիններ կան․ Զելենսկի

Լեհ լրագրողների հետ հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշեցրել է Պուտինի մամուլի ասուլիսը՝ երեկ կայացած տարեվերջյան ամփոփիչ «Ուղիղ գիծը»։ 

Մասնավորապես, Ուկրաինայի նախագահն ասել է, որ կան «շատ Պուտիններ կան»։

«Մեկը խոսում է ամերիկացիների հետ, մյուսը ելույթներ է ունենում, իսկ երրորդը զբաղվում է այլ բանով», – ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, երեկվա հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը պնդեց, որ բոլոր ուկրաինացիները, նույնիսկ ժամանակավորապես օկուպացված շրջաններից, պետք է մասնակցեն ուկրաինական ընտրություններին։

Զելենսկին նշել է, որ նույնիսկ Պուտինն ինքը այդ տարածքներն անվանել է «օկուպացված»։

Նրա խոսքով, ոչ մի երկիր կամ այլ պետության ղեկավար իրավունք չունի բանակցել Ռուսաստանի հետ իր երկրի անունից։

Զելենկսին ընդգծել է՝ Կրեմլի հետ ցանկացած քննարկում հնարավոր է միայն համաձայնեցված գործողությունների պլանով և բացառապես ուժի դիրքերից։

Շատ Պուտիններ կան․ Զելենսկի