Երգչուհի, ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի և լրագրող Կատյա Գորդեևայի միջև սեպտեմբերի 10-ին YouTube-ում հրապարակված հարցազրույցը դիտվել է 17.6 միլիոն անգամ:
Համեմատության համար՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ 2024 թվականի սկզբին հրապարակված հարցազրույցը հավաքել է 7.4 միլիոն դիտում։
Google Trends-ի տվյալներով՝ հրապարակումից հետո Պուգաչովայի նկատմամբ հետաքրքրությունը 6-7 անգամ ավելի մեծ էր, քան Պուտինի հարցազրույցի նկատմամբ, իսկ երգչուհուն Google-ի որոնումներում երեք անգամ ավելի հաճախ են որոնել:
Վերջին անգամ պրիմադոննան Ռուսաստանի նախագահին ժողովրդականությամբ գերազանցել է 2019 թվականին՝ իր 70-ամյակի տոնակատարության ժամանակ:






Բաց մի թողեք
ՀԷՑ-ում պարգևավճարների համար հատկացվել է 305.6 մլն դրամ
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ու հաստատված բոլոր հայ անձանց
«5-րդ ալիք»-ը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»